Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը դադարել է ղեկավարել Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը եւ Հայաստան-Իրան  բարեկամական խումբը:

Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը այսուհետ կղեկավարի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը, իսկ Հայաստան-Իրան  բարեկամական խումբը՝ «Իմ քայլից» Մխիթար Հայրապետյանը:

Բացի այդ, Հայաստան-Իրան  բարեկամական խմբում «Իմ քայլի» պատգա,ավոր Սարգիս Խանդանյանին կփոխարինի նույն խմբակցությունից Երջանիկ Հակոբյանը: