Չնայած կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների թուլացմանն ու հասարակական տարածքների բացմանը՝ կորոնավիրուսով վարակման ռիսկը մնում է բարձր: Այս մասին զգուշացրել են վարակաբաններն ու իմունաբանները, գրում է «Իզվեստիա»-ն:

Մասնագետները թվարկել են վայրերը, որտեղ կորոնավիրուսով վարակման ռիսկը բարձր է:

Առաջին տեղում են վատ օդափոխվող տարածքները:

Երկրորդ տեղում են հերթերը, հասարակական տրանսպորտում պիկ ժամն ու այլ վայրեր, որտեղ մարդկանց սերտ շփում կա:

«Իմ կարծիքով՝ առավել վտանգավոր է հասարակական տրանսպորտում պիկ ժամը: Սպառնալիք են նաեւ խանութներն ու դեղատները, որտեղ հերթեր են գոյանում»,-ասել է Ե.Ի. Մարցինովսկու անվան տրոպիկական եւ բժշկական պարազիտաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւը:

Եռյակում են բարերը, ռեստորաններն ու կարաոկե ակումբները: Պետք է նաեւ զգույշ լինել ատամնաբույժի այցելելիս, ստադիոններում եւ նույնիսկ եկեղեցիներում:

Փորձագետները նշել են, որ իրավիճակը խորացնում է այն, որ սահմանափակումների թուլացումից հետո մարդիկ թուլացել են եւ դադարել են կրել դիմակներ եւ հետեւել սոցիալական հեռավորությանը: