Չինաստանը քննադատել է Միացյալ Նահանգներին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու համար՝ հայտարարելով, որ այս քայլը բարդություններ կստեղծի զարգացող երկրների համար, հայտնում է Reuters-ը:

Պեկինը միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել ԱՀԿ-ին, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ժաո Լիջանը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը երեքշաբթի հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս կգա ԱՀԿ-ն 2021 թվականի հուլիսի 6-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան որոշման մասին ծանուցում ստանալուց հետո, ով ավելի վաղ կազմակերպությանը մեղադրել էր Չինաստանի «խամաճիկը» լինելու մեջ: