Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, որից միայն մեկն է կապված ներքին տարածման հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Նա նշել է որ վարակվածներից երեքը բեռնատարերի վարորդներ են:

Վարորդներից մեկի վիճակը, Էզուգբայայի խոսքով, միջին ծանրության է, մյուսների վիճակը կայուն է:

Թբիլիսիի կլինիկայում մնում է վարակված 22 պացիենտ:

Պանդեմիայի սկզբից Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 841 դեպք, մահացել է 15 մարդ:

Կարանտինի մեջ է գտնվում 3310 մարդ, ստացիոնարներում՝ 203 մարդ: