Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ ՏՄՊՊՀ անդամի է ընտրում:

ԱԺ Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկությունը կտեւի 1 ժամ:

Գաղտնի քվեարկությունը սկսվել է ժամը 12:10-ին:

Նշենք, որ կառավարությունը ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում առաջադրել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը, ով ավելի վաղ եւս զբաղեցրել է այդ պաշտոնը: