Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե իր՝ որպես Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) մասնակցի իրավունքները փորձեն սահմանափակել: Այս մասին նշվում է չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարության կողմից տարածված մեկնաբանության մեջ  համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքներին նվիրված ԲԵՊ-ի մասնակից պետությունների համաժողովի վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը կշարունակի գնահատել գործընկերների պատրաստակամությունը՝ լիովին կատարել ԲԵՊ-ի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները եւ փոխընդունելի լուծումներ գտնել առաջացած խնդիրների համար: Եթե Ռուսաստանի՝ որպես ԲԵՊ-ի մասնակցի իրավունքները սահմանափակվեն, մենք պատասխան քայլեր կձեռնարկեք։  նկատմամբ որպես պետության իրավունքները, մենք պատասխան քայլեր կձեռնարկենք: Ռուսական հետագա գիծը պայմանագրի նկատմամբ կկառուցվի վերը նշված գնահատականների եւ, իհարկե, մեր երկրրի եւ դրա դաշնակիցների անվտանգության շահերի հիման վրա»,- նշել են դիվանագիտական ​​ծառայությունում։