Հայաստանի իշխանությունները մտադիր են առնվազն երկու անգամ կրճատել ընդերքօգտագործման լիցենզիայի ժամկետը: Այս մասին հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Ընդերքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ,  պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը։

Ինչպես նշեց փոխնախարարը, նախատեսվում է փոխել տրվող լիցենզիայի ժամկետները: Այնպես որ, ըստ նրա, այժմ ընդերքօգտագործման իրավունք տրվում է 50 տարով, սակայն դա, իշխանությունների կարծիքով, ոչ ադեկվատ ժամկետ է: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտներին 3 տարի կտրվի հանքավայրերում պաշարների վերագնահատման համար:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներ Արկադի Խաչատրյանը եւ Տարոն Սիմոնյանը տարակուսանք են հայտնել այն կապակցությամբ, որ օրենսդրական նախաձեռնությունը հապճեպ է ներկայացվել: Խորհրդարանականները փոխնախարարին հավաստիացրել են, որ պատգամավորները նույնիսկ չեն հասցրել ծանոթանալ լայնածավալ փոփոխություններին: Նրանց միացան նաեւ իշխող «Իմ քայլը» դաշինքի որոշ պատգամավորներ՝ նշելով, որ անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ նախագծին:

Ի պատասխան՝ Շուշանյանը հավաստիացրեց, որ իշխանությունները ելնում ենք այն տնտեսվարող սուբյեկտների շահերից, որոնք համապատասխան փոփոխությունների են սպասում պատրաստի ներդրումային ծրագրերի իրականացման համար: