«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը պահանջել է ստուգել արտասահմանյան հետախուզության հետ Քսենիա Սոբչակի կապերը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Նա մասնակցել է ի աջակցություն «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդական, «Կոմերսանտ»-ի նախկին լրագրող Իվան Սաֆրոնովի ակցիաներին:

Կուսակցությունը հիշեցրել է, որ Սաֆրոնովը մեղադրվում է Չեխիայի հետախուզության հետ կապերի մեջ:

«Այդ առումով Սոբչակի ակտիվությունը կարող է վկայել ինչ-որ մեկի կողմից առաջադրանքի իրականացման մասին»,-ասել է կուսակցությունում:

Այդ կապակցությամբ կուսկակցությունը ԱԴԾ-ին կոչ է արել ստուգել Սոբչակին ու նրա ամուսիններին:

Այդ հայտարարությունները Սոբչակը կարճ է մեկնաբանել. «Դժոխքի նոր մակարդակ կոմունիստների կողմից»: