Չորեքշաբթի օրը Գերմանիայի դատախազությունը հայտարարել է 1980-ին Մյունխենում Օկտոբերֆեստում ահաբեկչական հարձակման գործով հետաքննության դադարեցման մասին, հայտնում է Press Association-ը։

Փառատոնում տեղի ունեցած ողբերգությունից հինգ տարի անց գործը կրկին վերաբացվել էր այն հույսով, որ նոր ապացույցները կարող են բացահայտել հարձակման նախկինում անհայտ հանցակիցներին:

Չորեքշաբթի օրը դատախազությունը հայտարարել էր որ վկայի ցուցմունքները հանցագործության մեջ հանցակիցների հնարավոր առկայության մասին երկրորդ բաց հետաքննության արդյունքում  չեն հաստատվել:

Դատախազները նաեւ հայտարարել են, որ իրենց չի հաջողվել որեւէ հիմնավոր ապացույց գտնել առ այն, որ Գունդոլֆ Քյոլերը կարող էր հանցակիցներ ունենալ՝ չնայած այդ հնարավորությունն ամբողջությամբ բացառել չի կարելի։

Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 26-ին Մյունխենի Օկտոբերֆեստում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:

Զոհերի թվում նաեւ մի տղամարդ էր, որը կասկածվում էր հարձակման մեջ։ Դա ուսանող Գունդոլֆ Քյոլերն էր, ով սատարում էր արգելված ուլտրաաջ խմբավորմանը:

1982-ին հետաքննությունը դադարեցվել էր, սակայն 2014-ի դեկտեմբերին դաշնային դատախազությունը հայտարարել էր երկրորդ հետաքննության մասին՝ նախկինում անհայտ վկայի ի հայտ գալու հիման վրա։.