Ճապոնիայի հարավ-արեւմտյան եւ կենտրոնական շրջանի ավելի քան 870 հազար բնակիչ, որտեղ հորդառատ անձրեւներ են տեղում, չորեքշաբթի հրահանգներ է ստացել անհապաղ տարհանման մասին: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ առաջարկությունը տարածվում է վեց պրեֆեկտուրաների մի շարք շրջանների վրա՝ Ֆուկուոկայի, Կումամոտոյի, Օիտայի, Գիֆուի, Նագանոյի եւ Հյոգոյի: Այս շրջաններում գետերի բազմաթիվ հեղեղումներ եւ ջրհեղեղներ են գրանցվել, ահազանգեր են ստացվում ջրի տակ անցած տների մասին։

Անցած երեք օրվա ընթացքում Կյուսու հարավ-արեւմտյան կղզում ուժեղ անձրեւների հետևանքով մահացել է մոտ 60 մարդ, 13-ը համարվում են անհայտ կորած: Մոտ 8․6 հազար բնակարան եւ տուն մնացել է առանց ջրամատակարարման: Այժմ տեղումների ճակատը Կիուշուից տեղափոխվել է ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու կենտրոն: Կյուսուում, մասնավորապես, վերականգնել են աշխատանքը Ճապոնիայի խոշորագույն Toyota Motor-ի ավտոմոբիլային կոնցեռնի երեք գործարանները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները հրահանգել էին մոտ 1․3 միլիոն մարդու տարհանման մասին: