Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի ասորիների միությունը (European Syriac Union (ESU)։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Եվրոպայի հայերի համագումարը զորակցություն հայտնելով ասորի ժողովրդին՝ դատապարտում է Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով ռազմական գործողությունները, որի նպատակն է տեղահան անել եւ ոչնչացնել բնիկ ոչ թուրք ժողովուրդներին:

Թուրքական ներկայիս իշխանությունները իրենց նախորդ իշխանություններին ժառանգելով՝ առավել վայրագությամբ շարունակում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում շարունակել նույն անմարդկային եւ ցեղասպանական քաղաքականությունը:

Միջազգային կառույցներին եւ հանրությանը կոչ ենք անում անտարբեր չմնալ եւ դատապարտել Թուրքիայի իշխանությունների ոճրագործ  քաղաքականությունը եւ միջոցներ ձեռնարկել կասեցնելու Թուրքական զավթողական ու վայրագ առաջխաղացումները տարածաշրջանում»։