Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողն իրավունք չունի ժամանակավոր անաշխատունակության եւ խնամքի նպաստ ստանալ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Պետական նպաստների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Այժմ իշխանություններն առաջարկում են վերանայել այդ կարգավորումը:

Նա նշեց, որ տվյալ օրենքի ընդունմամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը կկարողանա մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալ, ինչպես նաեւ հավակնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի, եթե այդ ընթացքում նա, օրինակ, հիվանդացել է: