Զինված ուժերում ծառայության ժամանակ զոհված զինծառայողների կանանց եւ ծնողներին անվճար կրթություն կառաջարկեն: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Զինվարական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ այդ դրույթը զոհված զինծառայողներին ծնողներին թույլ կտա նոր կյանք սկսել եւ ապահովել իրենց բարեկեցությունը կրթության միջոցով: Հովսեփյանը նաեւ նշեց, որ ստացված տվյալներով՝ նման կարգավիճակով արդեն 12 մարդ ուսում է ստանում ՀՀ բուհերում: