Պակիսստանի ազգային ավիափոխադրող «Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ն աշխատանքից հեռացրել է 28 օդաչուի, որոնց ամառային թռիչքներ կատարելու արտոնագրերը կեղծ էին, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով Քարաչիում ողբերգական ավիաաղետի շուրջ բռնկված սկանդալը, հաղորդում է Associated Press-ը։

Մայիսի 22-ին 97 կյանք խլած ինքնաթիռի կործանման հետաքննությունը հանգեցրել է ցնցող բացահայտման, որ Պակիստանում 860 օդաչուներից 260-ը կեղծել են իրենց մասնագիտական քննությունների ժամանակ, սակայն այդուհանդերձ ստացել էին արտոնագիր Քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից։

Ավելի ուշ կառավարությունն աշխատանքից հեռացրել էր նշված վարչությունից հինգ պաշտոնատար անձի։ Քննարկվում է նաեւ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցել։

Սկանդալը ցնցել էր ամբողջ երկրին եւ հասել ազգային ավիափոխադրողի բարձրագույն կառավարման մարմնին։

ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի ավիացիոն անվտանգության գործակալությունն արգելել է Պակիստանի ավիաընկերությանը թռիչքներ կատարել իր տարածքում առնվազն կես տարվա ընթացքում։