Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ի հայտ են եկել էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ․ դրանք աշխատում են ջրածնային վառելիքի հիման վրա, որը չի ձեւավորում որեւէ արտանետում, բացի ջրի գոլորշուց, իսկ վառելիքը ձեւավորում է աղբ այրող էներգակայանը, հաղորդում է Եվրոպուլս-ը։

Ջրածնային վառելիքով 10 ավտոբուս միաժամանակ երթեւեկում է տարբեր երթուղիներով։ Նախատեսվում է հաջորդ տարի ջրածնային ավտոբուսները կրկնապատկել Վուպերտալում։ Յուրաքանչյուր ավտոբուսը տեղափոխում է մինչեւ 75 ուղեւոր։

Նախկինում գոյություն ունեին էներգոհյուրանոցներ, որոնք աշխատում էին արտանետումներից ստացված վառելիքով, եւ ջրածնային տրանսպորտ, սակայն դրանց միավորումն առաջին անգամ էր։ Այդ նախագիծը սատարել են Եվրամիության իշխանությունները, ինչպես նաեւ Գերմանիան։ Եթե ջրածնային ավտոբուսները հուսալի լինեն ու բնակիչներին գոհացնեն, այդ նախագիծը կտարածվի նաեւ այլ եվրոպական երկրներում։

2018 թվականից Գերմանիայում երթեւեկում է գնացք՝ ջրածնային վառելիքով աշխատող, իսկ վերջերս «ջրածնային» գնացքներ են հայտնվել նաեւ Նիդերլանդներում։ Դրանք սպասարկում են այն ուղղությունները, որտեղ չկան էլեկտրահաղորդման գծեր, եւ փոխարինում են «կեղտոտ» վառելիքով՝ մազութով, դիզելով կամ սոլյարկայով աշխատող լոկոմոտիվներին։