Արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ռուս լրագրողները կարող են կարեւոր տեղեկություն հավաքել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Գազետա»-ն:

«Եթե լրագրողը հավաքագրվել է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների կողմից, ապա նա կարող է կարեւոր տեղեկություն հավաքել»,-ասել է նա:

Մեկնաբանելով պետական դավաճանության մեջ մեղադրվող՝ «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի օգնական Իվան Սաֆրոնովի գործը՝ Պեսկովն ասել է, որ նախագահական պուլի լրագրողների աշխատանքն այնպես է կազմակերպված , որ պետական գաղտնիքի մասին օրենքի խախտումը բացառված է: