Կորոնավիրուսով վարակված՝ «Իմ քայլը» խմբակցության 8 պատգամավորից 2-ը առողջացել են։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«8 հասատատված վարակակիր ունեինք, երկուսն արդեն բացասական թեստով առողջացած են համարվում, պարետատան ցուցումով մի քանի պատգամավոր ինքնամեկուսացել է, նոր վարակակիր չկա»,- ասաց նա։

Մակունցի խոսքով՝ չկա պատգամավոր, որը պետք է մեկուսանար, սակայն չի արել։