Շատ քիչ բան էր փոխվել Ալիեւի վերջին եւ դրան նախորդած ելույթի միջեւ։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ․ ի՞նչ է նշանակում հրաժարվել բանակցություններից։ Հայաստանի Հանրապետությունը դրա պատասխանը տվել է արդեն, որ բոլոր պրոցեսները պետք է տանեն հարցի խաղաղ կարգավորմանը, իսկ մնացյալ ցանկացած զարգացման Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ ամեն կերպ պաշտպանելու է մեր հայրենակիցների անվտանգությունը»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, երկրի մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում անդրադառնալով  ղարաբաղյան կարգավորման հարցին, ասել էր․

 «Այսօր կարգավորման շուրջ փաստացի բանակցություններ չկան, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից օգուտ չկա։ Սա պարզապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե բանակցություններն առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի»։

Ալիեւը հայտարարել է ղարաբաղյան բանակցությունների դադարեցման հնարավորության մասին