Եվրահանձնաժողովը հավանություն է տվել մինչեւ 500 մլրդ եվրոյի չափով հիմնադրամի ստեղծման հարցով Գերմանիայի ծրագրերին, հաղորդում է DW-ը:

Օգնությունը կտրամադրվի գերմանական ընկերությունների կողմից, որոնք այս տարվա հունվարին բախվել են ֆինանսական դժվարությունների հետ: 500 մլրդ եվրոյին կարող է ավելանալ եւս 100 մլրդ եվրո պետական աջակցության միջոցների վերաֆինանսավորման համար:

«Այս դժվար ժամանակներում շարունակում ենք սերտորեն համագործակցել ԵՄ անդամ երկրների հետ, որպեսզի որոշում գտնենք կորոնավիրուսից տուժած ընկերությունների համար»,-ասել է ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար Մարգարետ Վեստագերը: