Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան կոչ է արել քաղաքական գործիչներին օգտագործել կորոնավիրուսի համավարակի նկատմամբ արձագանքը կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար։

«Քաղաքականությունը պետք է հիմք ստեղծի ածխածնի արտանետումների ցածր մակարդակով տնտեսությունը վերականգնելու համար, որը կստեղծի միլիոնավոր աշխատատեղեր, ինչպես նաեւ կօգնի հաղթահարել կլիմայական ճգնաժամը»,-ասել է նա Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։

«Մենք հատկապես մտահոգված ենք նրանով, որ ճգնաժամը սպառնում է վերջին տարիներին զարգացման ոլորտում կարեւոր ձեռքբերումները»,-հավելել է նա։

Անցած ամիս ԱՄՀ-ը կանխատեսել էր ավելի խորը համաշխարհային անկում, քան ի սկզբանե կանխատեսվում էր։ Ներկայում ակնկալվում է ՀՆԱ-ի համաշխարհային անկում 4.9 տոկոսով այս տարի եւ արտադրության ընդհանուր կորուստ 12 տրիլիոն դոլարի չափով 2021 թվականի վերջում։