Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել Փհենյանի հետ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունը՝ հերքելով այն հաղորդագրությունները, որ Սեուլ այցի ժամանակ ցանկացել է հանդիպել հյուսիսկորեացի պաշտոնյաների հետ, հաղորդում է Reuters-ը:

«Եկեք պարզաբանենք, մենք հյուսիսկորեացիաների հետ հանդիպում չենք խնդրել »,-ասել է նա լրագրողների հետ զրույցում միջուկային հարցերով հարավկորեացի բանակցող Լի Դոհունի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ Փհենյանի գլխավոր բանակցող Չհվե Սունը հայտարարել է, որ երկիրը կվերսկսի բանակցություններն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը դադարեցնի իր թշնամական քաղաքականությունը: