«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը պաշտպանում էր թեզը, որ մեր դիմումը հիմնավորված չէ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:

«Դրանից ես ենթադրում եմ, որ իշխանությանը հաճո է, որ լինի 88+1: Այս տրամաբանությունը հիմնավորում է, որ չի կարող, որ մարդը, ով ընտրվել է որպես ընդդիմադիր, գնա եւ իշխանությանը հաճո գործունեությունը ծավալի:

Այն, որ այս հարցում իշխանությունը միջամտեց, ես կարծում եմ, որ տեսել է իր շահը Բաբաջանյանի 88+1 մանդատը ունենալու տեսանկյունից»,-ասաց Խաժակյանը:

Նշենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր ԿԸՀ, որպեսզի «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը տրամադրվի մեկ լրացուցիչ մանդատ, քանի որ ԼՀԿ պատգամավորներից մեկը՝ Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից եւ խմբակցության մանդատները 18-ից դարձել են 17: ԿԸՀ-ն մերժեց դիմումը: