Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցին՝ «Կորոնավիր»-ին, որի մշակմամբ զբաղվել է «Ռ-Ֆարմ» ընկերությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սա արդեն երրորդ հաստատված ռուսական դեղամիջոցն է: Մյուս երկուսն են՝ «Ավիֆավիրոմ» եւ «Արեպլիվիրոմ»:

«Կորոնավիր»-ը կարելի է կիրառել միայն ստացիոնարի պայմաններում: Այն հակացուցված է հղիներին եւ հղիանալ ծրագրող կանանց, ինչպես նաեւ մարդկանց, ովքեր տառապում են ծանր թոքային եւ երիկամային անբավարարությամբ: Դեղամիջոցը հակացուցված է նաեւ մինչեւ 18 տարեկան անձանց:

«Կորոնավիր»-ից բացի՝ «Ռ-Ֆարմ»-ը եւ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկություն են ստեղծում ավելի քան 4 մլրդ ռուբլու չափով ներդրումային ծավալով: Ձեռնարկությունը մասնավորապես կզբաղվի կորոնավիրուսի բարդացումների դեմ օլոկիզումաբի արտադրման ընդլայնմամբ եւ պատվաստանյութի արտադրմամբ: