Սաուդյան Արաբիան առաջադրել է էկոնոմիկայի եւ պլանավորման նախկին նախարար Մուհամեդ ալ-Թուվայջրիին Առեւտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը։

Նշենք, որ ԱՀԿ-ի գործող ղեկավար Ռոբերտո Ազեւեդոն հրաժարական կտա օգոստոսին։

Սաուդյան Արաբիայի պետական տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ Մուհամեդ ալ-Թուվայջրին դարձել է թագավորական դատարանի խորհրդական մարտին՝ պահպանելով նախարարի կոչումը։