ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել է, որ Լիբիայում արտասահմանյան միջամտությունը հասել է «աննախադեպ մակարդակի», հաղորդում է AFP-ը:

«Կոնֆլիկտը նոր փուլ է մտել եւ հասել է աննախադեպ մակարդակի: Մենք անհանգստացած ենք ռազմական ուժի տագնապալի մեծացմամբ եւ արտասահմանյան միջամտության բարձր մակարդակով»,-ասել է նա:  Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ղեկավարությամբ բանակցությունները կենտրոնացած են արտասահմանցի վարձկնների դուրսբերմանը, ահաբեկչության դեմ պայքարին, զինաթափմանը:

Նա նաեւ բարձրացրել է ապառազմականացված գոտու ստեղծման մասին հարցը: Այն կվերահսկվի ՄԱԿ-ի առաքելության կողմից: