Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում են  «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից:

«Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը:

Տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ»: