Վերջին մեկ տարվա ընթացքում մեր հանրությունն ականատես եղավ Սահմանադրական դատարանի դատավորների, և, հատկապես, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ աննախադեպ ճնշումների և ապօրինի ներգործությունների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր հանրությունն ականատես եղավ Սահմանադրական դատարանի դատավորների, և, հատկապես, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ աննախադեպ ճնշումների և ապօրինի ներգործությունների:

Արդյունքում՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական տիրույթներում հատվեցին կարմիր գծեր:

Ի պատիվ իրեն, Հրայր Թովմասյանն անցկացրեց պետական մեքենայի ներգործությանը բաց ճակատով դիմագրավելու վարպետության դաս:

Վստահ եմ, որ դա հետագայում դառնալու է դատավորի կողմից իր անկախության համար պայքարելու դասագրքային օրինակ:

Այս կապակցությամբ տեղին է հիշատակել հենց պարոն Թովմասյանի մի մեջբերում. «Մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար»»: