Սրանից երկու տարի առաջ շատերը թերահավատորեն էին վերաբերվում, երբ ես առաջիններից մեկը գրեցի և հիմնավորեցի, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցած մեղադրանքը ընդամենը բերելու է նրան, որ նա կվերադառնա մեծ քաղաքականություն։ Հիմա ոչ մեկը իմ այն ժամանակվա պնդումը ոնց որ թե էլ չի վիճարկում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիրվիրյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Սրանից երկու տարի առաջ շատերը թերահավատորեն էին վերաբերվում, երբ ես առաջիններից մեկը գրեցի և հիմնավորեցի, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցած մեղադրանքը ընդամենը բերելու է նրան, որ նա կվերադառնա մեծ քաղաքականություն։ Հիմա ոչ մեկը իմ այն ժամանակվա պնդումը ոնց որ թե էլ չի վիճարկում։ Հիմա էլ ակնհայտ է մի բան` ինչքան շատ Նիկոլը տարվի մոլագարությամբ՝ հարվածելով բոլորին, այնքան ավելի են աճելու Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանությունը վերցնելու հնարավորությունները։ Արդեն իսկ բազմաթիվ մարդիկ, ովքեր ժամանակին ոխերիմ հակաքոչարյանականներ էին, ներկայումս ցանկանում են տեսնել նրա վերարդարձը, որպեսզի տեսնեն նիկոլականներին կառափնարանի վրա։ Ու ինչքան մարդիկ ավելի շատ ուզենան նիկոլականների արյունը, գնալու են չոքեն Քոչարյանի դուռը, քանի որ կոշտ դաստիրակչության ոլորտում իրեն ոչ մեկը հաստատապես չի հասնի․․․»։