Այս օրենսդրական փաթեթը նախատեսում է փոփոխություններ կատարել 14 օրենքում: Այս մասին հուլիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջին ընթերցմամբ քննարկմանն ասաց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման բյուրոյի ղեկավար Արթուր Ասոյանը: 

Ըստ նրա՝ օրենսդրական այս փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինական, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծմամբ: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունների համապարփակ կարգավորումը՝ հաշվի առնելով օրենքներում կատարված փոփոխությունները: Ըստ Ասոյանի՝ դա ղանհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ տեսչական մարմինների գործունեության հետ տեսչական մարմինների բնական եւ արդյունավետ գործունեության համար:
Այդպես, օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել գործող օրենսդրության մի շարք դրույթներ եւ դրանք համապատասխանեցնել վերջերս ընդունված օրենսդրական փոփոխություններին:

Օրենսդրական փաթեթը, մասնավորապես, առաջարկում է կշռել ծանր բեռներ տեղափոխող բեռնատարները, որոնք կարող են լրացուցիչ վտանգ ներկայացնել ճանապարհի վրա եւ որոնք բացասաբար են անդրադառնում ասֆալտի որակի վրա՝  ճաքեր առաջացնելով: Միայն կշռելուց հետո որոշում կկայացվի բեռնատարին ավտոճանապարհով անցնելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։