Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովն ազատվել է պաշտպանության՝ նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխնախարարի պաշտոնից, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով  գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովը նշանակվել է այլ պաշտոնի նախարարությունում:

Պաշտպանության նախարարության՝ նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխնախարարի պարտականությունների կատարումը վստահվել է գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովին: