Երևանում հուլիսի 8-ին թալանել են «Քառյակ Մեդիա» ընկերության տնօրենի Mercedes-ը։  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ 

Կայքի տեղեկություններով ժամը 01։00-ից մինչև 08։45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կայանված Ա. Անտինյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիները, ապակիները և հետևի պլաստմասե պատյանները։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։