Համացանցում հայտնվել են էքստրեմալ Mercedes-AMG GT R Black Series-ի լուսանկարները, գրում է Motor-ը:

Վերջին ամսիներին այն փորձարկել են գերմանական Նյուրբուրգրինգ ավտոդրոմում:

Դատելով լուսանկարներից, որոնք հրապարակել է Intragram-ի @race356 օգտատերը, այն ստացել է էքստրեմալ պրոֆիլի դիզայն:

Նախնական տեղեկություններով՝ Black Series-ը կստանա 4,0-լիտրանոց

զույգ տուրբոներով V8, մինչեւ 720 ձիաուժ հզորություն եւ 850 Նմ պպտեցնող մոմենտ: Համեմատության համար՝ անցած տարի ներկայացված  GT R Pro-ն զարգացնում է 585 ձիաուժ հզորություն եւ 700 Նմ պտտեցնող մոմենտ։

GT R Black Series-ի արդյունքը Նյուրբուրգրինգի ավտոմրցուղում կազմել է 6 րոպե եւ 58 վայրկյան: Նորությունը 6,6 վայրկյանով շրջանցել է GT R Pro –ին եւ 13 վայրկյանում՝ Lamborghini Aventador SVJ-ին:

Ֆլագմանի պրեմիերան կարող է կայանալ Չինաստանի Չեդժու ավտոսրահում հուլիսի 24-ին: