ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ քննարկել է երկկողմ օրակարգի ակտուալ հարցերը, ինչպես նաեւ կիպրական կարգավորման խնդիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Զրույցը կայացել է կիպրական կողմի նախաձեռնությամբ:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: ՔՆնարկվել է նաեւ կիպրական կարգավորման խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում կայանալիք քննարկման համատեքստում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կիպրոսը դե-ֆակտո բաժանվել է 1974 թվականին Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: Թուրքիայի օկուպացրել է երկրի տարածքի 37 տոկոսը: 1983 թվականին օկուպացված տարածքներում հռչակվել է հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ճանաչում է միայն Թուրքիան: