Tesla ընկերությունը շատ մոտ է ամբողջությամբ անվարորդ ավտոմեքենա ստեղծելուն: Այս մասին հայտարարել է Tesla ընկերության համահիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը, հաղորդում է Reuters-ը:

«Կարծում եմ՝ դա տեղի կունենա շուտով»,-ասել է Մասկը Շանհայում արհեստական ինտելեկտի հարցով համաշխարհային ամենամյա համաժողովի բացման ժամանակ:

«Ես վստահ եմ, որ 5-րդ մակարդակի ավտոնոմիայի համար բազային ֆունկցիոնալությունը կավարտվի այս տարի»,-նշել է նա: