Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 10-ի գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները հյուսիս-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 25-30 մ/վ արագությամբ: Տեղ-տեղ կարկուտ կտեղա։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ մինչեւ 20-25 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +28 +30:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15 +17, ցերեկը՝ +25 +28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +20,

Լոռիում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +22 +25,

Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +27 +30,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16 +18, ցերեկը՝ +27 +29,

Արարատում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +29 +31,

Արմավիրում իշերը՝ +16 +20, ցերեկը՝ +29 +31,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  +16 +20, ցերեկը՝ +29 +31,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +29 +32,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +26 (հովիտներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +29 +32):