Դոլարն էժանացել է հիմնական արժույթների մեծ մասի նկատմամբ, քանի որ ներդրողները դիմել են ավելի ռիսկային ակտիվներին, ինչպես օրինակ՝ գլոբալ ակցիաներ եւ հումք, հաղորդում է Reuters-ը:

Չինական յուանն աճել է դոլարի նկատմամբ մինչեւ 4-ամսյա մաքսիմումի:

Ջորջ Սարավելոսը՝ Deutsche Bank-ում արժութային շուկայի վերլուծաբանը, գրում է, որ դոլարի հետագա թուլացում է ակնկալում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Բայդենի հնարավոր հաղթանակը բացասաբար կազդի դոլարի վրա:

Եվրոյի նկատմամբ դոլարը կորցրել է  0,06%՝ մինչեւ 1,1322 դոլար, ֆունտի նկատմամբ՝  մինչեւ 1,2636 դոլար: