ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը պատրաստվել է իրենց որդու՝ Աշոտի վերադարձին: Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որ կառավարական իրենց առանձնատան մուտքի մոտ քաղցրեղենի սեղան են գցել, զարդարել փուչիկներով:

Տան մուտքի մոտ գրված է՝ Բարի գալուստ զինվոր:

«Անհամբեր սպասում ենք Աշոտին»,- գրել է Աննա Հակոբյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր տարածել՝ գրելով. ««Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն։

Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։

Ի գիտություն - Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետեւ ապրում են մեկ ընտանիքի կանոնով»։

Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյան