Սերբիայի իշխանությունները  կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պարետային ժամ չեն հայտարարի բուռն բողոքի ակցիաներից հետո, որի հետեւանքով տասնյակ մարդիկ էին տուժել: Այս մասին հայտարարել է վարչապետ Աննա Բրնեբիչը, փոխանցում է Reuters-ը:

Փոխարենը կառավարական ճգնաժամային խումբը որոշում է կայացրել արգելել ավելի քան 10 հոգու մասնակցությամբ հանրահավաքները՝ վարակի տարածումը դադարեցնելու համար: Խումբը նաեւ հայտարարել է, որ կսահմանափակի փակ ռեստորանների եւ սրճարանների աշխատանքային ժամերը մինչեւ 21:00:

Այս շաբաթվա սկզբին նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությունը կարանտինի եւ պարետային ժամերի ներդրման անհրաժեշտության մասին բուռն բողոքի ցույցերի պատճառ էին դարձել Բելգրադում եւ մի շարք այլ քաղաքներում: