Վրաստան գործնական այցերը կիրականացվեն առանց խոչընդոտների՝ համաձայնագրերին համապատասխան: Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության փոխխոսնակ Իրակլի Չիկովանին, փոխանցում է Նովոստի Գրուզիան:

Սահմանը հատելուց հետո արտասահմանցի գործարարները պետք է վճարեն 14-օրյա կարանտինում գտնվելու համար, կամ յուրաքանչյուր 72 ժամը մեկ ՊՇՌ-թեստ հանձնեն՝ նույնպես իրենց հաշվին:

Նշվում է, որ գները ընդունելի կլինեն:

Վճարովի կարանտինն ու թեստերը չեն ազդի Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի քաղաքացիների վրա: Այդ երկրների հետ Վրաստանը սահմանը բացել է առանց պայմանի:

Էլեկտրոնային անկետաները, որոնք պետք է լրացնեն Վրաստան մեկնել ցանկացողները, տեղադրված են www.stopcov.ge կայքում: