Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունը ԱՄՆ սահմաններից դուրս կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA ընկերության հետ, հաղորդում է Reuters-ը:

Moderna ընկերությունն ԱՄՆ-ում մարդկանց վրա պատվաստանյութը փորձարկած առաջին ընկերությունն է: Ընկերությունը մտադիր է այս ամիս սկսել ուշ փուլի փորձարկումները:

Ավելի վաղ ընկերությունը արտադրության մեծացման մասին համաձայնագիր է կնքել ԱՄՆ կառավարության հետ եւ 10-ամյա համագործակցության պայմանագիր շվեյցարական Lonza Group AG –ի հետ: