Բրիտանական բջջային օպերատորները զգուշացնում են, որ չինական Huawei ընկերության ապարատների դուրսբերումը կարող է միլիարդներ արժենալ եւ լուրջ խափանումների հանգեցնել, հաղորդում է CNBC-ը:

Բրիտանիայում Vodafone ցանցի ղեկավար Անդրեա Դոնան հայտարարել է, որ օպերատորը ստիպված է միլիարդներ ծախսել, եթե ստիպված լինի փոխարինել Huawei-ին մեկ այլ մատակարարով:

Նրա խոսքով՝Մեծ Բրիտանիայի կառավարությունը բրիտանական ցանցերից Huawei-ի դուրսբերման ծրագրեր է մշակում:

Դոնան նաեւ ասել է, որ եթե Vodafone-ն ամբողջությամբ փոխարինի Huawei-ն այլ մատակարարով, ապա  հաճախորդները կկորցնեն կապը մի քանի օրով:

ԱՄՆ-ը ուժգնացրել է բրիտանական կառավարության վրա ճնշումները, որպեսզի վերջինս բացառի չինական ընկերությանը 5G ցանցից: