Ֆլորիդայից ընտանիքը վաճառել է սպիտակացուցիչի հիմքով կորոնավիրուսի դեմ «հրաշք դեղամիջոցը»:

Մարկ Գրենոնն ու նրա 3 որդիները մեղադրվում են Miracle Mineral Solution արտադրանքը վաճառելու մեջ, հաղորդում է  Americaru-ն:

Նվշում է, որ թունավոր նյութը նրանք ներկայացրել են որպես պանացեա կորոնավիրուսի դեմ:

Սովորաբար այն օգտագործվում է տեքստիլի , արտադրական ջրի, ցելյուլոզի եւ թղթի մշակման համար: Նրանք այն առաջարկել են նաեւ որպես դեղամիջոցքաղցկեղի, աուտիզմի եւ ՁԻԱՀ-ի դեմ: