Թուրքիայի Մերսին նահանգի (Կիլիկիա) Կոռիկոսի ոսկեավազ լողափը բացվել է հանգստացողների համար։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝  Մերսինի Քըզկալեսի (Կոռիկոս) լողափի հյուրանոցները, կառավարության կողմից ստանալով «անվտանգ տուրիզմ» սերտիֆիկատները, սկսել են հաճախորդներ  ընդունել՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Նշվում է, որ հյուրանոցի տերերը հաճելիորեն զարմացած են  զբոսաշրջիկների ակտիվությունից, քանի որ բավականին շատ են ամրագրումները։

Նշենք, որ Կիլիկիայի Կոռիկիոսի լողափի անմիջապես դիմաց փոքրիկ կղզում  գտնվում է Կիլիկիայի Հայոց արքա Հեթումի վերակառուցած Կոռիկոսի ծովային բերդը, որի պատերին դեռ պահպանվել են Հեթումի հայատառ գրությունները։

Վերջին տարիներին Կոռիկոսի լողափը նաեւ հայաստանցիների սիրած լողափերից է դարձել։