Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Թուրքիային կոչ է արել փոխել տակտիկան, հաղորդում է Kathimerini-ն:

«Մեր օրինական իրավունքները խախտելու ցանկացած փորձ համապատասխան պատասխան կստանա»,-ասել է նա:

Դենդիասի խոսքով՝ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ցանկացած երկխոսությունը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի, ծովային իրավունքի եւ բարիդրացիական հարաբերությւոնների հիման վրա, եւ որ այն չի կարող տեղի ունենալ սպառնալիքների եւ շանտաժի միջոցով: