Աֆրիկայում կորոնավիրուսի պանդեմիան թափ է առնում: Աֆրիկան պատրաստվում է վատագույն սցենարին: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման հարցերով աֆրիկյան կենտրոնը, հաղորդում է PA-ն:

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է կես միլիոնը, մահացել է ավելի քան 12 000 մարդ:

Հարավային Աֆրիկայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 224 000 դեպք:

Գաուտենգ նահանգում բժիշկ Բանդիլե Մասուկուն հայտնել է, որ նահանգը պատրաստել է ավելի քան 1,5 մլն գերեզման: Նրա խոսքով՝ դա իրականություն է: Նա հավելել է, որ հասարակությունն է դրա համար պատասխանատու:

Կենտրոնը կոչ է արել դիմակներ կրել:

«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ չենք բախվի այն սցենարի հետ, որն ունեցանք 1996 թվականին, երբ հասանելի էին ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցները, սակայն պահանջվում էր գրեթե 7 տարի, որպեսզի դրանք հասանելի լինեին մայրցամաքին»,-ասել են կենտրոնում:

Հարավային Աֆրիկայում եւ Եգիպտոսում սկսվել են պոտենցիալ պատվաստանյութի փորձարկումները: