ԱՄՆ-ն ողջունում է սպառազինությունների վերահսկման մասին բանակցություններին Չինաստանի հավատարմությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսը:

«ԱՄՆ-ը ողջունում է սպառազինությունների վերահսկման մասին բանակցություններին մասնակցելու Չինաստանի հավատարմությանը: Այդպիսով, խելամիտ քայլերը պետք է ներառի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ անձնական հանդիպումները»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ սպառազինությունների վերահսկման հարցով հատուկ հանձնակատար Մարշալ Բիլինգսլին Չինաստանին կհրավիրի միանալ Վիեննայում «բարեխիղճ բանակցություններին»: