100 միլիոն դրամ կհատկացվի COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին:

Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին,  իր ֆեյսբուքյան էջում գրել է  քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«100 միլիոն դրամ՝ COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին

Երեւանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետարանի պարգեւատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում»: