Վաշինգտոնի նահանգի փոքր ամերիկյան քաղաքն իր սեփական արժույթն է թողարկում՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում բնակիչներին օգնելու համար, գրում է Thomson Reuters Foundation-ը:

Արժույթը իրենից 25 դոլարանոց փայտե դրամ է ներկայացնում՝ Տենինո քաղաքի անվանով եւ «COVID Relief» գրությամբ չղջիկի վրա եւ «Habemus autem sub potestate» լատիներեն արտահայտությամբ (այն վերահսկողության տակ է)։

Կորոնավիրուսի պատճառով, որը ԱՄՆ-ի տնտեսությունը ռեցեսիայի մեջ է գցել՝ ոչնչացնելով փոքր բիզնեսը եւ  աշխատատեղերի կորստի հանգեցնելով ամբողջ երկրում, տեղական իշխանությունները նորարարական եղանակներ են փնտրում՝ այս դժվարին ժամանակահատվածում բնակիչներին գոյատեւել օգնելու համար:

Տենինոն որոշել է վերակենդանացնել տեղական արժույթը, որը պահում էր քաղաքի տնտեսությանը 1931 թվականին՝ Մեծ դեպրեսիայից հետո:

Ավելի քան 2000 բնակչությամբ Տենինոն, որը գտնվում է Սիեթլից մոտ 95 կմ դեպի հարավ-արեւմուտք, այդպիսի արժույթ էր սկսել թողարկել  ապրիլին՝ Վաշինգտոնի փակվելուց հինգ շաբաթ անց: Ցանկացած մարդ, ով փոստաթղթով հաստատվող կորուստ ունի համավարակի արդյունքում, իրավունք ունի մինչեւ 300 դոլար ստանալ ամեն ամիս տեղական արժույթով։

Ձեռնարկություններն ընդունում են փայտե արժույթն ամեն ինչի համար, բացառությամբ՝ ալկոհոլի, ծխախոտի, կանեփի եւ վիճակախաղի տոմսերի:
Տենինոյի իշխանությունները աջակցում են տեղական արժույթին, որը առեւտրականները կարող են փոխանակել ԱՄՆ դոլարի քաղաքապետարանում 1:1 փոխարժեքով: