Աճուրդի է հանվել «վամպիրներին սպանելու համար հավաքածուն», որը ներառում է 19-րդ դարի Նոր Կտակարանը, գրպանի հրացանն ու խաչը:

Բացի այդ, արկղում կան աքցան, շիշ, որի մեջ շնաձկան ատամներ կան: Այն գնահատվել է 2000-3000 ֆունտ:

Արկղի ծագումը գաղտնիք է, սակայն մեկ հուշում կա՝ 1842 թվականի Նոր Կտակարանը:

Այդ լոտը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցցանցերում: Hansons աճուրիդ տան եւ լոտի սեփականատեր Չառլզ Հենսոնը խոստովանել է, որ քիչ բան գիտի դրա պատմության մասին: