Ժամանակակից ՏՏ ընկերությունները ստիպված են «տուրք մատուցել» Apple-ին եւ Google-ին, ասել է Telegram-ի փոխնախագահ Իլյա Պերեկոպսկին, փոխանցում է ՌԻԱ նովոստի-ն:

«Ստացվում է, որ նախկինում Թաթարստանում եղել է Ոսկե հորդան, եւ բոլորը տուրք են մատուցել Թաթարստանին: Եվ հիմա նման բան կա Սան Ֆրանցիսկոյում, Ոսկե կամրջի մոտակայքում, եւ բոլորն այնտեղ տուրք են մատուցում»,- ասել է նա՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հարթակային քննարկման ժամանակ:

Նրա խոսքերով՝ դա խանգարում է տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանը ամբողջ աշխարհում, հատկապես՝ Ռուսաստանում: Նա նաեւ նշել է ՏՏ ոլորտի համար երկրում մտցված հարկային արտոնությունները:

«Այո, իսկապես, Ռուսաստանում այդ ընկերությունները կվճարեն երեք տոկոս, իսկ 30 տոկոսը նրանք կտան ամերիկյան ընկերություններին, ընդ որում՝ մասնավոր ընկերություններին»,- հայտարարել է գործարարը: